Հայկական մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են ԱնիՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայի,ԿարինԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարեն,Գրիգոր ԾաղկողըՄոմիկը (13-14րդ դարեր), ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր ՏաթևացինԾերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը,ՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ ՆաղաշըԹոմա Կաֆայեցին (15-րդ դար), ԲարսեղըՆաղաշ ՀովնաթանըՂազար ԲաբերդցինՀակոբ Ջուղայեցին (17-րդ դար),Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս ՊիծակըԱվագը (14-րդ դար) և այլն։

Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։

Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։

Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացիու (10-րդ դար), Ներսես Շնորհալիու(12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացիու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցի(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s