փաստեր կեմդանիների մասին

 

 

 

 

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն առանձնապես կարիք չունեն ջանք գործադրելու, որպեսզի զվարճալի տեսք ունենան կամ ստիպեն մեզ՝ սիրել իրենց: Ինչպես ներկայացնում է  կենդանիների մասին ամեն ինչ չէ, որ բոլորիս հայտնի է: Կան որոշ ուշագրավ փաստեր, որոնք անտարբեր չեն թողնի կենդանասերներին ու էլ ավելի կստիպեն հմայվել մեր փոքրիկ բարեկամներով:

 

 

1. Թանձրահավերի ընտանիքին պատկանող կենդանիները զույգ են կազմում ողջ կյանքի համար և ամեն տարի մեկ ձու են ձվադրում, որից դուրս եկող ձագին խնամում է և’ հայրը, և’ մայրը:

 

 

 

 

2. Թալքիթնայում (Ալյասկա) վերջին 17 տարում Քաղաքապետ Ստաբս անունով այս կատուն քաղաքապետ է ընտրվել:

 

 

 

 

3. Ոչխարները կարողանում են հասկանալ դեմքի արտահայտությունն ու դիմագծերը, նրանք  հատկապես շատ են սիրում ժպիտը:

 

 

 

 

4. Բևեռային արջերը քթերով են միմյանց ողջունում, երբ ինչ-որ բան են խնդրում միմյանցից, օրինակ` ուտելիք:

 

 

 

 

5. Կատուն գլխով խփում է տիրոջը` հասկացնելու, որ ապահով տեղ է փնտրում և վստահում է նրան:

 

 

 

 

6. Ծննդաբերելուց առաջ մայր ընձուղտը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել է:

 

 

 

 

7. Երբ կենգուրուի ձագը վախենում է, գլխիվայր ցատկում է մոր պարկը:

 

 

 

 

8. Դեռ չծնված հավի ճուտիկները կարողանում են հաղորդակցվել իրենց քույր ու եղբայրների և մոր հետ` խեցու միջով:

 

 

9. Կարմիր պանդաներն իրենց պոչն օգտագործում են որպես վերմակ` տաքանալու համար:

 

 

 

 

10. Շան արու ձագերը հաճախ թույլ են տալիս էգ խաղընկերոջը՝ հաղթել իրենց:

 

 

 

 

11. Ագռավները սիրում են կատակներ անել իրար հետ:

 

 

 

 

12. Ծնվելուց հետո պանդաները կշռում են այնքան, որքան մեկ բաժակ թեյը:

 

 

 

 

13. Փղերը կնճիթով խաղում են մյուս փղի կնճիթի հետ` ի նշան սիրո:

 

 

 

 

14. Ջրասամույրները թաթերի տակ գրպաններ ունեն, որտեղ սնունդ են հավաքում:

 

 

 

 

15. Մեղուները միմյանց հետ հաղորդակցվում են պարի միջոցով:

 

 

 

 

16. Սկյուռիկները սովորաբար իրենց ընտանիք են տանում որբացած ձագերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s